▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմենչիկի ինչի՞ն կամ ի՞նչը նախանձես. կլկլոցի՞ն, թե՞ մուղամին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Իրեն հարգող ցանկացած բանական մարդ, որը ինտելեկտ ունի, գնահատում է իրական հոգեւոր արժեքները, երբեք չի կարող արմենչիկների լսարանի մաս կազմել: Այնպես, որ ժողովրդի անունից մի խոսեք: Դահլիճներում «լցվածը» դեռ ողջ ժողովուրդը չէ: Բացի այդ` դա չափանիշ չէ, որով պետք է առաջնորդվել ու կոչում շնորհել: Էհ, փահլեւանի շուրջն էլ լիքը ժողովուրդ է հավաքվում ու դիտում լարախաղացին ու քյանդրբազին: Ուրեմն` կարելի է նրան էլ կոչում շնորհել: Քյանդրբազությունն ու արմենչիկությունը նույն մակարդակն է: Ծիծաղելի է նաեւ պնդել, որ Արմենչիկին քննադատողները նախանձում են նրան: Ինչի՞ն կամ ի՞նչը նախանձես: Կլկլոցի՞ն, թե՞ մուղամին: Կամ գուցե այսրոպեական չակերտավոր փառքի՞ն, որը համընդհանուր ծաղրանքի առարկա է եւ ծխի պես անցնելու է գնա....

Գայանե Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին