▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել

 

2016–ի հունվարի 2-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում 20-ամյա հղի կին է մահացել:
Բժշկական կենտրոնից հայտնել են, որ մահացածը  Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակչուհի Գրետա Տոնոյանն է: Նա նախ տեղափոխվել է Հանրապետական ծննդատուն, որտեղից էլ սուր թոքաբորբ, շնչառական անբավարարություն ախտորոշմամբ` Հանրապետական հիվանդանոց:
Բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանի փոխանցմամբ` կինը մահացել է ոչ թե ծննդատանը, այլ հիվանդանոցում: Հոսպիտալացվել է դեկտեմբերի 31-ին, մահացել` հունվարի 2-ին:
Սա Գրետա Տոնոյանի առաջին հղիությունն էր, պտուղը` 26 շաբաթական:

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին