▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արփինե Հովհաննիսյանը զրուցել է ԱՄՆ կոնգրեսականի հետ՝ Ադրբեջանի կողմից ձեռք բերված ամերիկյան ուղղաթիռների մասին

 

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ադրբեջանի կողմից ձեռք բերված ամերիկյան Բել-412-ի մասին զրուցել է կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, ով հավաստիացրել է, որ կուսումնասիրի հարցը և կզբաղվի դրանով: Արփինե Հովհաննիսյանը մասնավորապես գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Ամերիկյան ուղղաթիռների մասին

Հարգելի գործընկերներ, քիչ առաջ խոսել եմ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ, (ով նախկին զինվորական է) հավաստիացել եմ, որ նամակը հասել է հասցեատիրոջը, ներկայացրել եմ հանրային քննարկումների դիսկուրսը, ինչպես նաև նամակն ուղարկելուց հետո առկա արձագանքների ու մեկնաբանությունների հիմնական առանցքը, այդ թվում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվող տեսակետները:

Գործընկերս հավաստիացրեց, որ մանրամասն կուսումնասիրի հարցը, կզբաղվի դրանով և այդուհետ` կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»:

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ  միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել էր տվյալ խնդրին. «Մի Այսօր հայտնի է դարձել, որ ադրբեջանական ռազմաօդային ուժերը ձեռք են բերել ամերիկյան արտադրության Բելլ 412 ուղղաթիռներ, որոնք կցուցադրվեն շքերթի ժամանակ։ Ցանկանում եմ նշել, որ ըստ ամերիկյան օրենսդրության՝ ԱՄՆ-ն իրավունք չունի զենք վաճառել հակամարտող կողմերին»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին