▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արքայազն Չարլզը Լոնդոնի հայկական եկեղեցում դատապարտել է Դեր Զորի պայթեցումը

Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը դատապարտել է Դեր Զորի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ավերումը: Սուրբ Եղիշե եկեղեցի արքայազն Չարլզի այցն ուղղված է եղել Միջին Արևելքում քրիստոնյաների, այդ թվում՝ հայկական համայնքների հետապնդումների մասին միջազգային հանրության իրազեկման բարձրացմանը:
«Իսկապես ցավալի է լսել քրիստոնյաների և նրանց եկեղեցիների վրա հարձակումների մասին, ինչպես ավելի վաղ այս տարի Դեր Զորում հայկական եկեղեցու անիմաստ ու վայրագ ավերումն էր»,- ասել է արքայազն Չարլզը:
Նա, այնուհետ, իր գովասանքի խոսքերն է հղել դժբախտության դեմ ոտքի ելնելու համար տառապյալներին: «Ես հիանում եմ մեզ բոլորիս համար հավատքի օրինակ ծառայող նման բարբարոսական հարձակման տակ գտնվող ձեր համայնքի հավատքով և քաջությամբ»,- ասել է նա:
Սիրիայի Դեյր էզ Զոր (կամ Դեր Զոր) քաղաքի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին վերջերս  պայթեցվել է «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների կողմից, այն գրեթե ամբողջությամբ վնասվել է: 
1991թ.-ին կառուցված այս եկեղեցի-հուշահամալիրում են ամփոփված Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։
Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին