ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հոկտեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ արգելանք է դրված կալանավորված անձ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի տեսակցությունների վրա:

ԱԺ պատգամավոր Վահագն Թեւոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ կապվել է ՀՔԾ ու տեղեկացել, որ Արսեն Բաբայանի՝ մերձավորների հետ հանդիպման արգելքը հանվել է:


