▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Դավթյանը պետք է դատվի այնպիսի զենքեր գնելու համար, որոնք չէինք կարողանալու օգտագործել. Գորգիսյան

Այսօր՝ ապրիլի 8-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է, որ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակներում կա բավարար նյութ, որպեսզի Արտակ Դավթյանը դեմ քրեական գործ հարուցվի, որի շրջանակներում նա ստիպված կլինի պարզաբանումներ տալ, թե ինչու է զենքեր գնել, որոնք չէինք կարողանալու օգտագործել։

Գորգիսյանը նշել է, որ նույնը կա նաև վերջին պատերազմի ընթացքում․

«Նրանք մերժեցին մեր առաջարկած պարետետային հանձնաժողովի ստեղծումը, որովհետև բազմաթիվ էին հիմքերը, որ նույն Արտակ Դավթյանը պետք է դատվի պետական ռեսուրսները ոչ արդյունավետ օգտագործելու, զենքեր գնելու, որոնք մենք ի սկզբանե ակնհայտ էր, որ չէինք կարողանալու օգտագործել։

Մենք գնել ենք զենքեր, որոնք որևէ կերպ չէինք կարողանալու օգտագործել և շարքից հանել ենք զենքեր, որոնք մենք կարող էինք օգտագործել և մեզ պետք էին լինելու, կրճատել ենք զինվորական ստորաբաժանումներ, պատրաստել ենք Հայաստանը պարտության։ Դա արվել է Արտակ Դավթյանի գլխավորությամբ, որպես ԳՇ պետ։ Ինչու, այդ հարցին պետք է տրվեն պատասխաններ քրեական գործի շրջանակներում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին