▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակ Գալստյանի հետախուզվող տղային Վրաստանը հանձնել է ՀՀ-ին

Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Գ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:

Հ.Գ.-ն մեղադրվում է այլ անձանց հետ համատեղ, 2019 թվականից «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով «կոկաին», «մեթամֆետամին», «ԼՍԴ», «մարիխուանա» և «ՄԴՄԱ» տեսակի թմրամիջոցների իրացման, հանցավոր գործունեության արդյունքում ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 155 մլն 518 հազար դրամի ֆինանսական միջոցների օրինականացման մեջ:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Գ.-ի տեղափոխումը Երևան:

Հ․Գ․

Դ․Օ․Կ․ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը իր այսօրվա ուղիղ եթերում՝ Հանրային դադ հաղորդման ժամանակ տեղեկացրել է, որ Հ․Գ․-ն Արտակ Գալստյանի որդին է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին