▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Արեւիկում. դպրոցի 2-րդ հարկից աշակերտուհիներ են ընկել

armtimes.com-ը գրում է. Այսօր՝ նոյեմբերի 27-ին, կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Արեւիկ գյուղի դպրոցում: 7 տարեկան 2 աշակերտուհիներ՝ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն ընկել են դպրոցի երկրորդ հարկից եւ տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: «Երեխաները եղել են հերթապահ եւ դասերի ավարտից հետո մնացել են, որ դասարանը մաքրեն: Դպրոցի մանկավարժները, նաեւ հավաքարարն ու պահակը տեղյակ չեն եղել, որ ներսում աշակերտներ կան, դպրոցի դուռը փակել, գնացել են:

 

 

 

 

Երբ երեխաները գործն ավարտել են, փորձել են շենքից դուրս գալ: Դուռը փակ է եղել: Փոքրիկներն անհանգստացել, վախեցել են: Երկար ժամանակ երբ տեսել են, որ արձագանքող չկա, բացել են երկրորդ հարկի պատուհանն ու դուրս են ցատկել»:

Ավստրիական մանկական հիվանդանոց տեղափոխված 7 տարեկան Մանե Նռանյանն, ըստ հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանի, ունեցել է ուսահոդի կոտրվածք, վիրահատվել է, եւ գտնվում է հետվիրահատական շրջանում:

 

 

 

 

 

Արեւիկի վարչական պատասխանատու Վարդկես Մելքոնյանը դեպքից տեղյակ չէ: «Ես էսօր Երեւան եմ եղել, նոր եկել եմ: Հմի մի հատ գնամ երեխային տեսնեմ, գամ, կասեմ՝ ինչ է եղել, իսկ տնօրենի հետ դեռ չեմ խոսել»,- զրույցում ասաց Վարդգես Մելքոնյանը:

 

 

 

 

 

 

ՇՄ Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը եւս դեպքից տեղյակ չէր: Ասաց՝ այս պահին արձակուրդում է, կզանգի, կճշտի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին