▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի մեքենայի ուղղությամբ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է:

 

 

 

 

 

 

Այս մասին գրում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ 

 

 

 

 

 

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Դարբինյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին