▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Երևանում. որդին կասկածվում է բենզինով մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ

Երեկ ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Վերին Չարբախ փողոցի տներից մեի բնակիչ, 65-ամյա Հասմիկ Մ.-ն և հայտնել, որ որդին բենզինը լցրել է իր վրա և ուզում է այրել:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը հայտնել է, որ որդին վիճաբանության ժաանակ բենզինը լցրել է իր և ննջասենյակի հատակին ու փորձել է այրել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում արարքն ավարտին չի հասցրել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հնարավոր է՝ արարքը սպանության փորձից վերաորակվի գույքի դիտավորյալ ոչնչացում, իսկ կասկածյալ՝ 46-ամյա Գագիկ Մ.-ն 2-րդ կարգի հաշմանդամ է

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին