▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց դեպք Արարատի մարզում. մահացածի փոխարեն դիահերձարանից հարազատների տուն են բերել այլ անձի դի

Shamshyan.com-ը գրում է. Արտառոց և զավեշտական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարզի Վերին Դվին գյուղում մի քանի օր առաջ մահացել է գյուղի բնակչուհի, 92-ամյա Սիրանույշ Հայկարամի Մարագուլովան: Այսօր Արարատի մարզի դիահերձարանից Ս. Մարագուլովայի դին տեղափոխել են գյուղ, հարազատներին տվել և հեռացել:

Սակայն մինչ դին տեղափոխող բրիգադը կվերադառնար աշխատանքի վայր, հարազատները պարզել են, որ դա բոլորովին էլ Ս. Մարագուլովայի դին չէ, այլ` իրենց անծանոթ անձի: Այս պահին մահացածի հարազատները փորձում են պարզել, թե որտեղ է գնվում իրենց հանգուցյալը: Առայժմ պարզ չէ նաև, թե ում դին են բերել Ս. Մարագուլովայի փոխարեն:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին