▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Աբրահամը որևէ կապ չունի Էրֆուրտում տեղի ունեցած փոխհրաձգության հետ

Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին Արթուր Աբրահամը ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ առնչություն չունի: Այս մասին  ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ երեկ գերմանական mdr.de-ն գրել էր, թե Արթուր Աբրահամը եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը, հավանաբար, առնչություն ունեն 3 տարի առաջ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում  հայկական 2 խմբավորումների փոխհրաձգության հետ:

Նշենք նաև, որ Կարո Մուրատի մենեջերը պարբերականի խմբագրություն նամակ է ուղարկել, որում պահանջել է «դադարեցնել սուտ տեղեկություններ տարածելը» ու այլևս չգրել այդ մասին։ Նա պատասխանել է հեռախոսազանգին ու կրկնել է, որ փոխհրաձգության հետ ոչ մի կապ չունի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին