▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում հաղթեց թուրք մրցակցին

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ է մտել օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։

Մեկնարկային գոտեմարտում Ալեքսանյանը ժամանակից շուտ՝ 9։1 հաշվով պարտության է մատնել թուրք Բեյտուլա Կայիսդագին։

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է փետրվարի 12-ին, կավարտվի փետրվարի 18-ին։

Թարմացված․ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակչում մրցեց UWW-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Աբուբակար Խասլախանովի դեմ և հաղթեց 5-1 հաշվով:

Եզրափակիչում Ալեքսանյանը իր յոթերորդ չեմպիոնական տիտղոսի համար կպայքարի   UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Մագոմեդ Մուրթազալիևի հետ, գոտեմարտը կկայանա փետրվարի 14-ին։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից և  9-1 հաշվով հաղթել թուրք Բեյթուլահ Կայիսդագին, իսկ քառորդ եզրափակիչում 8-3 հաշվով առավելության հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Տիրոնե Ստերկենբուրգի նկատմամբ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին