▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է անձամբ Արթուր Վանեցյանը:

«Ինչ ասես՝ գրում են, նման բան չի եղել։ Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները: Նման հանդիպում չի եղել: Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակում էր եղել, թե Վանեցյանն ու Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել:

Կարդացեք նաև՝ Արթուր Վանեցյանը կանդամակցի ԲՀԿ-ին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին