ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էդմոն Մարուքյանի հետ այցելելեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, ծանոթացել են Հաց բերող Արթուր Սարգսյանի պահման պայմաններին:
«Նրա հետ շփելու հնարավորություն չտրվեց՝ քննիչի սահմանած արգելքի պատճառով։ Այնուամենայնիվ Արթուրին տեսանք, նա քնած էր։ Նա պահվում է առանձին հիվանդասենյակում։ Առողջական վիճակի մասին տեղեկություններ չկան, որովհետև նա հրաժարվում է հետազոտվել»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Էդմոն Մարուքյանն այսօր վաղ առավոտյան եղել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղ փորձել են հանդիպել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին: Դատապարտյալների հիվանդանոցի մոտից ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը խոսել են Արթուր Սարգսյանի խնդրից, որը օրերս է կալանավորվել: Պատգամավորները նշել են, որ չեն կարողացել տեսակցել կալանավորին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են անձնական երաշխավորություն տալ, որպեսզի Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխարինվի, քանի որ Սարգսյանն առողջական խնդիրներ ունենալով հանդերձ հացադուլ է հայտարարել:
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել էր «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեջ: