«Բիչոկդ հանգցրո՛ւ, դի՛ր գրպանդ» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակ Վիգեն Սարգսյանը տեսանյութ է հրապարակել ու գրել. «Դու դեռ շարունակո՞ւմ էս մեքենայից սիգարետդ գցել ճամփին, դեռ մոխրաման չե՞ս սարքել, չե՞ս ուզում սարքես: Մի 100 մետր ծխելով քայլում ես, ու երբ վերջացավ՝ գցում էս գետնի՞ն, ծառի տա՞կ, ու չէս ուզո՞ւմ մի 30 մետր էլ ձեռքդ պահես, հասնես աղբարկղին: Ուրեմն դու ունես 0 կարգապահություն, 0 կամքի ուժ, 0 սեփականատիրության զգացում ոտքիդ տակի հողի նկատմամբ: Դու լավ չէս ապրելու, չպիտի լավ ապրես, արդար չի, որ լավ ապրես»: |