▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտ Փաշինյանին գովերգող երիտասարդը պարգևատրվել է

44-օրյա պատերազմի օրերին բուռն քննրակումներ էին ընթանում ՀՀ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ կռվի դաշտում գտնվել-չգտնվելու վերաբերյալ։ Հենց այդ օրերին Միքայել Միքայելյան անունով մի երիտասարդ իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց՝ ներկայացնելով Աշոտ Փաշինյանին գովերգող մի դրվագ՝ փորձելով փաստել, թե վերջինս ոչ միայն կռվի դաշտում է եղել, այլև՝ առաջնագծում։

/filemanager/uploads/2021/12/week-4/miqayel_ashot.png

Պարզվում է՝ երիտասարդն աշխատում է Ազգային ժողովում և երեկ պարգևատրվել է ԱԺ նախագահի կողմից «Նվեր ՀՀ ԱԺ նախագահի կողմից։ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրվել են ԱԺ այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին»,- գրել է Միքայել Միքայելյանը և ցուցադրել ստացած նվերը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին Միքայել Միքայելյանը հետևյալ գրառումն էր արել «Կյանքումս չեմ մոռանա, երբ հոկտեմբերի մեկին Ջաբրայիլում գոռում էի, աղաչում էի, որ մի փախեք, մեզ մենակ մի թողեք, երբ որ Կուբաթլույում Փաշինյան Աշոտը իմ աչքի առաջ լացելով աղաչում էր, որ խրամատը մի թողեք փախեք։ Կյանքում չեմ մոռանա ոչ մի դասալիքի»,- գրել էր նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին