«Ասում են Արմեն Աշոտյանն ինձ հորդորել է ներողություն խնդրել ընտրակեղծարար դպրոցների տնօրեններից։
Աշոտյա՛ն եղիր Աշոտյա՛ն։ Աչքերը չռած սմայլիկ»,-գրել է ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում ՝ անդրադառնալով լուրին, ըստ որի Արմեն Աշոտյանը Նիկոլ Փաշինյանին հորդորել է ներողություն խնդրել տնօրեններից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն Արարատում ունեցած իր ելույթում անդրադարձել էր դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների կողմից ցուցակների հավաքագրման աղմկահարույց պատմությանը նշելով՝ «Մենք ասում ենք՝ հայոց դպրոցը պետք է արմատախիլ անենք քաղաքական պոռնիկներից»:
Կարդացեք նաև՝ Երևանյան լճի կողքը կանգնող պոռնիկների գործողության մասին ի՞նչ կասեք...Փաշինյանի հարցը՝ ՀՀԿ-ին
Կարդացեք նաև՝ Նիկոլը իմ քաղաքակիրթ հորդորին արձագանքել է լկտիանալով...Աշոտյանը հակադարձում է Փաշինյանին