«Իմ կողմից հարգված լրագրող Գագիկ Շամշյանի կայքում տեղ գտած այս նյութի կապակցությամբ ուզում եմ հայտնել, որ իմ մասով այն չի համապատասխանում իրականությանը, քանզի չունեմ քրոջ որդի ... Հուսամ, դեռ Смайлик «smile» Ու հենց ունենամ, ու նա մեծանա, մեքենա ունենա, այս նյութը ցույց կտամ, ու կանխարգելիչ կնախատեմ, որ միշտ կարգուկանոնով երթևեկի»,-գրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով shamshyan.com-ի հրապարակած լուրին, ըստ որի Երևանի Իսահակյան փողոցում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հարևանությամբ, Nissan Teana մակնիշի 77 MA 771 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան շուրջ 1 ժամ կայանել էր ճանապարհի մեջտեղում՝ երկկողմանի փակելով փողոցը, ինչը խոչընդոտ էր ստեղծել մյուս տրանսպորտային միջոցների համար, իսկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան բակում կայանված շուրջ 30 ավտոմեքենաներ չէին կարողանում դուրս գալ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում հավաքվածներն ասում էին, որ վարորդի ընկերները հայտարարել են, թե վարորդը ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի քրոջ տղան է և «պռոբլեմ չունի. որտեղ ուզի, կկանգնի»:
Աշոտյանի քրոջ որդին չէր...
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet