Ասում են՝ ՍԱՍ-ում վաճառվող կոկորդիլոսներից միակը, որն իրոք վաճառվել է, տարվել է ոչ ավել ոչ պակաս վարչապետ Տիգրան Սարգսյանենց տուն ու հենց դրանով էլ պայմանավորված է այն հանգամանքը, որ ՍԱՍ-ում կտրականապես հրաժարվում են բացահայտել գնորդի անունը:
Հայտնի է, որ վարչապետն էքստրավագանտ ու թիթիզ բաների սիրահար է, ուստի երկար չի տատանվել ավանդական խոզին կոկորդիլոսով փոխարինելիս:
Մի խոսքով, եթե ձեր աչքը կոկորդիլոսի վրա է, ապա ինչ որ տարբերակ մոգոնեք Տիգրան Սարգսյանենց տուն գնալու համար ամանորին: Գուցե բախտներդ բերի ու սեղանի գլխավոր ուտեստը մինչև ձեր գալը կերած չլինեն:
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել է, որ ներկրված երեք կոկորդիլոսներից մեկը վաճառվել է: