▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասպիրանտուրան համարվելու է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանը.Նոր փոփոխություն է սպասվում

«Շրջանառության մեջ է դրվել «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը: Ասպիրանտուրան համարվելու է բարձրագույն կրթության 3-րդ աստիճանը: Այն կհաջորդի բակալավրիատին և մագիստրատուրային»,-այս մասին այսօր հայտնել է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը։

«Բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որը շատ երկրներում ընդունված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան,  ՀՀ-ում առայժմ բարձրագույն կրթության մեջ չի մտնում, համարվում է հետբուհական մասնագիտական կրթություն: Այժմ նոր օրենքի նախագիծը եկել է հենց այս բացը լրացնելու: Երրորդ աստիճանը՝ ասպիրանտուրան, կամ հայցորդության համակարգը Հայաստանում ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ՝ որպես 3-րդ աստիճան»,- նշեց Ատոմ Մխիթարյանը։

Նրա փոխանցմամբ՝ ասպիրանտուրայում ատենախոսությունը պաշտպանելուց հետո ստանում եք գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Այն համարվում է առաջին աստիճանը: 

Անի Կարապետյան

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին