▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստիճանաբար եմ հարմարվել և սիրել. Պուտինի նախկին կինն անկեղծացել է

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլան, պատմել է, թե ինչպես են սկսվել իր հարաբերություններն ամուսնու հետ։ Որոշ հետաքրքիր մանրամասներ նրանց անձնական կյանքից նկարագրված են Օլեգ Բլոցկու «Վլադիմիր Պուտին։ Ճանապարհ դեպի իշխանություն» գրքում, փոխանցում է Обозреватель։
 
Ստորև ներկայացված են հատվածներ Լյուդմիլա Պուտինայի մենախոսությունից.
«...Մեր հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ բավականին հարթ են զարգացել։ Միգուցե, միշտ ուրախ չեն եղել, փոխարենը եղել են միշտ կայուն։ Եթե խոսել զգացմունքների մասին, ապա դա չի եղել ակնթարթային հետաքրքրվածություն։ Գիտեք՝ ինչպես է պատահում. հանդիպում ես մարդուն և անմիջապես սիրահարվում։ Այդպես չի եղել։ Առաջին անգամ իմ կյանքում ես աստիճանաբար եմ սիրել մարդուն։ Աստիճանաբար հարմարվել և սիրել։
 
...Ժամադրություններն առանձնահատուկ պատմություն էին։ Ես երբեք չէի ուշանում, իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ միշտ։ 1.5 ժամը նորմալ էր համարվում։ Սակայն, իմանալով դա, ես չէի կարող ուշանալ։ Մտածում էի, որ միգուցե այդ օրը կարող է ժամանակին գալ։ Իսկ նրա ուշացումների պատճառաբանությունը միշտ էլ աշխատանքն էր, որտեղ նա, ի դեպ, ճշտապահ էր։
 
...Այն, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը մեր ամբողջ համատեղ կյանքի ընթացքում փորձության է ենթարկել ինձ, ճշմարիտ է։ Միշտ եղել է այն զգացողությունը, որ նա անընդհատ հետևում է ինձ՝ ինչ որոշում կկայացնեմ, սխալ թե ճիշտ, կդիմանամ այս կամ այն փորձությանը։
 
...Ես ամուսնացել եմ մեր ծանոթությունից 3.5 տարի անց՝ 1983թ. հուլիսի 28-ին։ Պետք է նշեմ, որ այս ամբողջ ժամանակահատվածում մենք երբեք չենք նշել ամուսնության օրը։
 
...Վլադիմիր Վլադիմիրովիչն իր աշխատանքի մասին ինձ երբեք ոչինչ չի պատմել։ Ի դեպ, նա ինձ այդպես էլ չէր ասել, որ ՊԱԿ-ի (КГБ) սպա է։ Երբ ծանոթացանք, նա հայտնեց, որ աշխատում է քրեական հետախուզությունում, և ես դրանում համոզված էի 1.5 տարի։ Իմ ընկերուհին Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերոջ կինն է, հենց նրանից էլ իմացա, որ նա աշխատում է ՊԱԿ-ում։ Նման լուրից հետո զգացողություններն այնքան էլ հաճելի չէին։ Այդ պահին դա ազդանշան էր, որ ինձ լիարժեք չեն վստահում»։
 
Լյուդմիլա Պուտինայի մենախոսությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ։

Обозреватель-ը գրում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը՝ Լյուդմիլա Պուտինան, պատմել է, թե ինչպես են սկսվել իր և ամուսնու հարաբերությունները։ Վալադիմիր Պուտինի և նրա նախկին կնոջ՝ Լյուդմիլա Պուտինայի  անձնական կյանքից որոշ հետաքրքիր մանրամասներ են նկարագրված Օլեգ Բլոցկու «Վլադիմիր Պուտին։ Ճանապարհ դեպի իշխանություն» գրքում:

Ստորև ներկայացված են հատվածներ Լյուդմիլա Պուտինայի մենախոսությունից.
«...Մեր հարաբերությունները Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ բավականին հարթ են զարգացել։ Միգուցե, միշտ ուրախ չեն եղել, փոխարենը եղել են միշտ կայուն։ Եթե խոսել զգացմունքների մասին, ապա դա չի եղել ակնթարթային հետաքրքրվածություն։ Գիտեք՝ ինչպես է պատահում. հանդիպում ես մարդուն և անմիջապես սիրահարվում։ Այդպես չի եղել։ Առաջին անգամ իմ կյանքում ես աստիճանաբար եմ սիրել մարդուն։ Աստիճանաբար հարմարվել և սիրել։ ...Ժամադրություններն առանձնահատուկ պատմություն էին։ Ես երբեք չէի ուշանում, իսկ Վլադիմիր Վլադիմիրովիչը՝ միշտ։ 1.5 ժամը նորմալ էր համարվում։ Սակայն, իմանալով դա, ես չէի կարող ուշանալ։ Մտածում էի, որ միգուցե այդ օրը կարող է ժամանակին գալ։ Իսկ նրա ուշացումների պատճառաբանությունը միշտ էլ աշխատանքն էր, որտեղ նա, ի դեպ, ճշտապահ էր։ ...Այն, որ Վլադիմիր Վլադիմիրովիչը մեր ամբողջ համատեղ կյանքի ընթացքում փորձության է ենթարկել ինձ, ճշմարիտ է։ Միշտ եղել է այն զգացողությունը, որ նա անընդհատ հետևում է ինձ՝ ինչ որոշում կկայացնեմ, սխալ թե ճիշտ, կդիմանամ այս կամ այն փորձությանը։ ...Ես ամուսնացել եմ մեր ծանոթությունից 3.5 տարի անց՝ 1983թ. հուլիսի 28-ին։ Պետք է նշեմ, որ այս ամբողջ ժամանակահատվածում մենք երբեք չենք նշել ամուսնության օրը։ ...Վլադիմիր Վլադիմիրովիչն իր աշխատանքի մասին ինձ երբեք ոչինչ չի պատմել։ Ի դեպ, նա ինձ այդպես էլ չէր ասել, որ ՊԱԿ-ի (КГБ) սպա է։ Երբ ծանոթացանք, նա հայտնեց, որ աշխատում է քրեական հետախուզությունում, և ես դրանում համոզված էի 1.5 տարի։ Իմ ընկերուհին Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերոջ կինն է, հենց նրանից էլ իմացա, որ նա աշխատում է ՊԱԿ-ում։ Նման լուրից հետո զգացողություններն այնքան էլ հաճելի չէին։ Այդ պահին դա ազդանշան էր, որ ինձ լիարժեք չեն վստահում»։

 Լյուդմիլա Պուտինայի մենախոսությունն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին