ՀԱՅՐԵՆԱՀԱՆՈՒՄԸ..ՀԱՅԱԹԱՓ ԱՐԵՒՄՏԱՀԱՅԱՍՏԱՆԸ...սթափումի, զգաստացման ամէնէն խօսուն, ամէնէն աղաղակող իրականութիւնը: Ամբողջ երկիր մը՝ պարպուած իր բնիկ բնակչութենէն, հայազրկուած, թրքացուած, պղծուած, թշնամիին ձեռքով խժդուժ: Իսկ հիմա՞: Արեւելահայաստանը՝ ապրող փոքրիկ բեկորը մեր պատմական ծովից-ծով հայրենիքին: Պիտի ՏԷՐ կանգնի՞նք վերջին կտոր այս նշխարին, թէ՞՝ զա՛յն ալ ձեռքէ պիտի տանք, այս անգամ մեր ազատ կամքով, ինչ որ ալ ըլլան արտագաղթի պատճառները: Մեր օրերուն, երբ աշխարհի չորս կողմէն հայեր ուխտի կ'երթան պատմական Հայաստան, սրտի մորմոքով, կորուստի ցաւով աղօթելու պէս կը մրմնջեն ի խորոց սրտի. «Աստուած չընէ՛, որ օր մը Արեւելահայաստանն ալ դառնայ լոկ ուխտատեղի կամ զբօսաշրջիկութեան վայր...»: Յայնժամ ո՞վ որո՞ւն պիտի մեղադրէ արդեօք....ո՞վ պիտի ստանձնէ հայրենալքումի պատասխանատուութիւնը...
Աստված չանի, որ Արևելյան Հայաստանն էլ զբոսաշրջության վայր դառնա.ո՞վ և ո՞ւմ է մեղադրելու
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet