▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհի ամենաբարգավաճ երկրների շարքում Հայաստանն 93-րդն է

 

Աշխարհահռչակ Legatum ինստիտուտը հրապարակել է երկրագնդի ամենաբարգավաճ երկրների ամենամյա Legatum Prosperity Index 2015 վարկանիշային դասակարգումը, որում ներառվել են 142 պետություններ: Ուսումնասիրությունն իրականացվում է հետևյալ 8 ընդհանուր ցուցիչների հիման վրա՝ տնտեսությունը, ձեռներեցությունը և հնարավորությունները, պետական կառավարումը, կրթական համակարգն, առողջապահությունն, անվտանգությունն, անհատի ազատությունները, սոցիալական կապիտալը:
Վերոնշյալը հաշվի առնելով՝ արդեն 5-րդ տարին անընդմեջ վարկանիշային ցուցակը գլխավորում է Նորվեգիան, եզրափակում՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը: Աշխարհի ամենաբարգավաճ երկրների առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի՝
1. Նորվեգիա
2. Շվեյցարիա
3. Դանիա
4. Նոր Զելանդիա
5. Շվեդիա
6. Կանադա
7. Ավստրալիա
8. Նիդերլանդներ
9. Ֆինլանդիա
10. Իռլանդիա:

ԱՄՆ-ը ցուցակում զբաղեցրել 11-րդ տեղը, Չինաստանը՝ 52-րդ-ը, Ռուսաստանը՝ 58-րդը: Հայաստանը հայտնվել է վարկանիշային դասակարգման 93-րդ հորիզոնականում:

Արմեն Պետրոսյան

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին