▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխղեկը հայտնել է Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը.

«Երեկ՝ դեկտեմբերի 7-ին սահմանամերձ Ոսկեպար գյուղ է ժամանել Տավուշի մարզի ճանապարհաշինական ընկերություններից մեկի աշխղեկը և հայտնել Կիրանց-Ոսկեպար այլընտրանքային, սարերով ձգվող ճանապարհի կառուցման մասին։ Ոսկեպարում ճանապահաշինարար բանվորների բնակվելու համար ազատ տներ են հարցրել։ Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանն ասաց, որ ինքը լսել է նոր ճանապարհի կառուցման մասին, սակայն որոշակի ոչինչ չգիտի։
Հավելեմ, որ Հայաստան է ժամանել ՌԴ դեմարկացիոն հանձնաժողովը, որը գեներալ Մուրադովի գլխավորությամբ սահմանագծում դեմարկացիա է իրականացնելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին