▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի շատ գումար են աշխատում իրենց թերացումների պատճառով` ժողովրդի կողմից վճարված տուգանքներից

Փարքինգ Սիթի Սերվիս և Լակատոր ընկերությունները պարտավորվում են  կահավորել Երևանում գտնվող կանգառները՝ համապատասխան գծանիշներով և տեսանկարահանող սարքերով:

Հիշեցնեմ, որ ընդունված որոշման համաձայն, այն տրանսպորտային միջոցները, որոնք կօգտվեն արդեն գծանշված կանգառներից կվճարեն հետևյալ տուրքերը `

մեկ ժամի համար՝ 100  դրամ

մեկ օրվա համար՝ 500 դրամ

մեկ ամսվա համար՝ 2000 դրամ

մեկ տարվա համար՝ 12000 դրամ

Նաև նշեմ, որ Փարքինգ Սիթի Սերվիսի  տնօրեն Վազգեն Հարությունյանը բազմիցս նշել է, որ կազմակերպությունը որևէ պատասխանատվություն չի կրում կայանման ընդացքում վնասված մեքենաների նկատմամաբ,  և նրանց լիազորությունները սահմանափակվում են  ընդամենը կանգառների կահավորմամբ: Ավելացնեմ, որ ստացված շահույթի 70 տոկոսը փոխանցվում է հենց այս ընկերություններին, և միայն 30 տոկոսը՝ Երևանի քաղաքապետարանի բյուջե, իսկ մեքենան կայանելու և չվճարելու դեպքում նշանակվում է տուգանք  5000 դրամի չափով, որը ուշացնելուց կարող է մի քանի անգամ աճել: Ըստ իս, սա առանց այն էլ շատ խոցելի և անհեռատես որոշում է, բայց ցավալին այն է, որ չնայած նման գումարային մեծ շահույթ ստանալուն և ընդհանուր առմամբ ատկատ հիշեցնող երևույթին` այս  ձնառատ օրերին  գծանշանները մասամբ ծածկվել և շատ դեպքերում չեն էլ երևում: Ինքս համոզված եմ, որ շատ քաղաքացիներ ընկան այդ՝ բնության կողմից խափկանք ստեղծող, թակարդը, իսկ համապատասխան ընկերությունները վայելեցին այն մուծված տուգանքները, որոնք վարորդների մեղքով չէ, որ եղել էին:

 

Հ.Գ.

Այս երկու կազմակերպությունները շատ ավելի գումար են աշխատում՝ իրենց թերացումների պատճառով, ժողովրդի կողմից վճարված տուգանքներից , քան` սահմանված տուրքերից:

 

Ռաֆֆի Գյոզալյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին