▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարից հետո ոստիկանության ծառայողը վրաերթի է ենթարկել 3 հոգու. կա 1 զոհ, 2 վիրավոր

Կոտայքի մարզում, հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։10-ի սահմաններում Քաղսի-Սոլակ ավտոճանապարհի խաչմերուկի հատվածում բախվել են Քաղսի գյուղի բնակիչ՝ 36-ամյա Հուսիկ Խաչատրյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի եւ Երեւանի բնակիչ՝ 37-ամյա Հրայր Ազիզբեկյանի վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով տուժածներ չեն եղել:

Իսկ ահա որոշ ժամանակ անց, մինչ վարորդները փորձել էին ավտոմեքենաները հեռացնել դեպքի վայրից, Հրազդան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Սամվել Խաչատրյանը իր վարած Nissan Fuga մանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել «07» եւ Nissan մակնիշի ավտոմեքենաների միջեւ գտնվող Հ. Ազիզբեկյանին, ով տեղում մահացել է, իսկ վթարի վայրում գտնվող Քաղսի գյուղի բնակիչներ՝ 56-ամյա Հենրիկ Վարդանյանին ու 40-ամյա Արմեն Վարդանյանին տեղափոխել են «Հրազդան» բժշկական կենտրոն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին