Asekose.am-ի էլեկտրոնային հասցեին ուղղարկված տեսանյութը, հաղորդագրությունն ու նկարները հունիսի 2-ին Նուբարաշենում տեղի ունեցած աղմկահարույց դանակահարության մասնակից, ներկա պահին գործով վկա Սարգիս Հովհաննիսյանի մասին են, ով, ըստ նամակի հեղինակի` «բոլորովին էլ , ինչպես իր մայրն է ներկայացրել՝ խելոք, համեստ տղան չէ»:
Մայրը նշել էր, որ իր տղան հեռու է խմիչքից և ծխախոտից, սակայն տեսանյութն ու նկարները բոլորովին այլ բան են հուշում: Տեսանյութում՝ Սարգիսը մերկապար է պարում:
Հիշեցնենք, որ աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել հունիսի 1-ի գիշերը` Նուբարաշենում: Վիճաբանությունից եւ ծեծկռտուքից հետո 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին տեղափոխել էին Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ վերջինս վիրահատվել էր: Ըստ ոստիկանության՝ դանակահարողը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է՝ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը: