Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ այսօր` ապրիլի 3-ին, մի կին ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին անվանել է դավաճան՝ հավելելով, որ պետք է ճիշտը խոսել, եթե ճիշտն ասվեր այս օրին չէին հասնի: Միքայելյանը զայրացել է, ցանկացել ինչ-որ բան ասել, սակայն զսպել է իրեն:

Նշենք, որ Սասուն Միքայելյանը մասնակցում էր լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հուղարկավորությանը:
Իսկ ինչ վերաբերում է իր հետ իշխանությանը գտնվողների հայտարարություններին, ըստ որոնց՝ արդեն կարելի է բարեկամանալ թուրքերի հետ, Սասուն Միքայելյանը պատասխանել է․
«Թուրքը մեր դարավոր թշնամին ա: Կարանք ինչ-որ տնտեսական կապեր ունենանք, բայց ոնց կարա Թուրքիան մեզի բարեկամ լինի: Դա անհնարին ա, դա պատմականորեն է ապացուցվել: Ոնց կարա Թուրքիան մեզ բարեկամ լինի, մենք միշտ պետք է զգույշ լինենք: Շան հետ չի կարելի ընկերություն անել»,- ասել է նա:
Տեսանյութերը՝ News.am-ի


