▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այլևս երբեք. Փաշինյանի գրառումը թվիթերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում գրառում է կատարել 1988 թ. Սումգայիթի ջարդերի վերաբերյալ: Նա նշել է, որ տարիներ առաջ Ադրբեջանն այդպես է պատասխանել հայերի խաղաղ ցույցերին:

 

 

«1988 թ. փետրվարի 27-ի հարյուրավոր հայեր սպանվեցին եւ արտաքսվեցին Ադրբեջանից: Դա պատասխան էր Լեռնային Ղարաբաղի հայերի այն խաղաղ ցույցերին, որոնցով նրանք պաշտպանում էին ինքնորոշման իրենց իրավունքը: Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին»,- գրել է նա:

Գրառմանը վարչապետն ավելացրել է  «այլեւս երբեք» հեշթեգը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին