▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այն, ինչ արել են Ռոբն ու Սերժը, ամենևին չի նպաստել մեր անկախացմանը». Արամ Մանուկյան

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց.

 «Քոչարյանից հետո եկավ տարածքների, ունեցվածքի, սեփականության մսխման ժամանակահատվածը, և հիմա ներկայիս իշխանությունն այդ դժվարությունների վրա է նստած: Դրսի ազդեցություններն էլ Հայաստանի վրա ուժեղ են: Այն, ինչ արել են Ռոբն ու Սերժը վերջին 20 տարիներին, ամենևին չի նպաստել մեր անկախացմանը: Հիմա մի քիչ ավելի հանգիստ եմ, բայց դա չի նշանակում որ ամեն ինչ շատ լավ է:

/filemanager/uploads/2019/08/week-4/aram_manukyan.jpg

Արամ Մանուկյանը նշեց, որ ՀՀ-ին սպառնացող վտանգներ կան՝ մատնանշելով տարածաշրջանում տիրող իրավիճակը, շարունակվող արտագաղթը և մի շարք այլ գործոններ:

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հստակ չի արտահայտում իր դիրքորոշումը Արցախի, արտաքին դիվանագիտության, ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ. «Առաջին ամիսներին, երբ հեղափոխական էյֆորիա էր, կարող էր չլինել հստակություն, բայց անցել է ալիքի շրջանը և իշխանությունները պետք է մատչելի, հասկանալի արտահայտեն իրենց դիրքորոշումը նշված հարցերի վերաբերյալ: Որքան ուշացնում ես ռեֆորմները, դրանց իրականացման հնարավորությունը քչանում է»,-ասաց նախկին պատգամավորը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին