▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնքան կսպասենք, մինչև դուրս գա կամ փախնի հետևի դռնից.Գյումրեցիները Գլխավոր դատախազին են սպասում

Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց, հավաքվել են ցուցարարները, որոնք պահանջում են օրեր առաջ Գյումրիում ոճրագործությունն իրականացնելու համար մեղադրվող ռուս զինծառայողի գործը հանձնել հայ իրավապահներին։ Նրանք պահանջում են, որ ՀՀ Գլխավոր դատախազը դուրս գա ու պատասխանի իրենց հարցին՝ որտեղ է ընթանալու դատն ու ո՞ր երկրի բանտում է նա(կամ նրանք) կրելու պատիժը:

Քիչ առաջ դատախազը իջել էր՝ ժողովրդի հարցերին պատասխանելու:

Գյումրեցիների հարցին, թե ինչու այդ դեպքում ռուս զինվորականները ՀՀ իրավապահներին չեն հանձնում գործող մեղադրյալ Վալերի Պերմյակովին, պատասխանեց. «Հանձման մասին հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ տվյալ անձը երկրի սահմաններից դուրս է լինում։ Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ունենք երկրի սահմաններում գտնվող անձի վերաբերյալ հարց, նման բան չի քննարկվել»:
Մեկ այլ հարցին, թե մեղավորը Հայաստանո՞ւմ է պատիժը կրելու, թե՞ ՌԴ-ում և արդյո՞ք ՀՀ դատարանն է իրականացնելու արդարադատություն, գլխավոր դատախազը պատասխանեց. «ՀՀ-ի տարածքում իրականացվելու է արդարադատությունը: Հիմա չի քննարկվում այդ հարցը՝ որ դատարանն է քննելու գործը: Ոչ թե ես հարցի պատասխանը չգիտեմ, այլ հիմա չի կարող քննարկվել այդ հարցը: Ես դրա պատասխանը ո՞նց տամ»։
Մեկ այլ հարցի, թե իրավազորության հարց քննարկվե՞լ է, դատախազը պատասխանեց, որ այն լուծված է ՀՀ-ի և ՌԴ-ի միջպետական պայմանագրով:

Գյումրեցիների հարցին, թե ինչու ռուս զինվորականները ՀՀ իրավապահներին չեն հանձնում գործող մեղադրյալ Վալերի Պերմյակովին, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Հանձման մասին հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ տվյալ անձը երկրի սահմաններից դուրս է լինում։ Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում ունենք երկրի սահմաններում գտնվող անձի վերաբերյալ հարց, նման բան չի քննարկվել»:

Մեկ այլ հարցին, թե մեղավորը Հայաստանո՞ւմ է պատիժը կրելու, թե՞ ՌԴ-ում և արդյո՞ք ՀՀ դատարանն է իրականացնելու արդարադատություն, գլխավոր դատախազը պատասխանեց. «ՀՀ-ի տարածքում իրականացվելու է արդարադատությունը: Հիմա չի քննարկվում այդ հարցը՝ որ դատարանն է քննելու գործը: Ոչ թե ես հարցի պատասխանը չգիտեմ, այլ հիմա չի կարող քննարկվել այդ հարցը: Ես դրա պատասխանը ո՞նց տամ»։

Հարցին, թե իրավազորության հարց քննարկվե՞լ է, դատախազը պատասխանեց, որ այն լուծված է ՀՀ-ի և ՌԴ-ի միջպետական պայմանագրով: Եվ, քանի որ մեծ աղմուկ էր, ուստի առաջարկեց, որ 20-30 հոգով բարձրանան ու ինքը կպատասխանի բոլոր հարցերին, սակայն ժողովուրդը չհամաձայնեց:

Նրանք որոշել են սպասել այնքան, մինչև դուրս գա.

«Գոնե թող ասի, որ մեր պահանջն ընդունում է: Եթե դուրս չգա՝ թող մնա այստեղ: Այնքան կսպասենք, մինչև դուրս գա կամ փախնի հետևի դռնից»,-ասացին նրանք:


Broadcast live streaming video on Ustream

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին