▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այրեք վերջին 3 տարվա տպագրված բուկլետները ու կտեսնեք՝ ծխի մեջից մնալու է միայն մեծացած Եռաբլուրը ու փոքրացած հայրենիքը

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանը նիկոլի համար բուկլետ է: Թուղթ, ուղղակի գունավոր ու փայլուն:

Պետք է մերժել Սերժի՞ն: Շատ լավ: Սերժի բուկլետները շպրտում է նրա ավտոշարասյան վրա:

Երևանի ավագանու ընտրություննե՞ր: Շատ լավ: Սիրուն նախընտրական բուկլետ սարքեք, կարևորը դա է: Նույնը ԱԺ-ի ու ԱՅՈ-ի քարոզարշավի համար՝ բուկլետ, բուկլետ, բուկլետ:

100 փաստի համար՝ բուկլետ:

Հպարտ քաղաքացու համար՝ անձնագիր-բուկլետ:

Կովիդի պայքարի դեմ՝ նախ բուկլետ տպեք:

Հայաստան 2050-ի տեսլակա՞ն: Իհարկե բուկլետի տեսքով:

Ռազմական ցուցահանդես ենք գնու՞մ: Կարևորը բուկլետները տեղ հասնի:

Նրա կյանքը ու կենսունակությունը բուկլետի մեջ է:

Իսկ ի՞նչ է բուկլետը: Թուղթ: Նիկոլը հերթականն էր, որ թղթե շերեփով (բուկլետով) կերակրեց ազգին ու տարավ պարտության երկաթե շերեփների դեմ:

Այրեք վերջին 3 տարվա տպագրված բուկլետները ու կտեսնեք, որ անհետացող ծխի մեջից մնալու է միայն մեծացած Եռաբլուրը ու փոքրացած հայրենիքը: Այ դա դուք ոչ մի բուկլետի մեջ չեք գտնի ու դա է միակ արդյունքը, որ կա դավաճանի կառավարման օրոք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին