Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի չեզոք գոտում հայկական ուղղաթիռի խոցումն այն դեպքերից է, երբ հակամարտության կողմերից մեկը հնարավորություն է ստացել դիվանագիտական ճանապարհով նախկինում ձեռք բերած քաղաքական դիրքային առավելությունն օգտագործել կոնկրետ ուժային գործողությունը նախաձեռնելիս՝ վստահություն ունենալով, որ միջազգային հանրության արձագանքը հայկական ուղղաթիռի խոցման նկատմամբ նույնքան մեղմ ու հանդուրժողական կլինի, ինչպես նախկինում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ էր՝ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատմությունից սկսած և օգոստոսյան սրացումով ավարտած: Ադրբեջանը կարող է անվերջ ձգձգել ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների՝ ուղղաթիռի անկման վայրին մոտենալու պահը, թեև, անկեղծ ասած, սա ավելի շատ Միջազգային Կարմիր Խաչի կազմակերպության առաջնային անելիքն է և համապատասխան պահանջը պետք է Ժնևից հնչեցվի: Թերևս սա այն դեպքն է, երբ իր անմիջական ծառայողական պարտականությունների կատարմանը պետք է անցնի Շվեյցարիայում հավատարմագրված ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը՝ այս միջադեպը կոնկրետ առիթ է, որ նա գործով արդարացնի իր նշանակումն այդ պաշտոնում:
Հանձինս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք բացառապես ուժի իրավունքը ճանաչող կազմավորման հետ, որը վայելում է նաև որոշ խոշոր միջազգային դերակատարների հովանավորությունն ու պաշտպանությունը: Ադրբեջանի առաջնորդն ամեն ինչ կանի այս առիթն իր քաղաքական շահերին ծառայեցնելու համար և ստեղծված իրավիճակում միջազգային հանրության ինքնաբուխ ակտիվացման հետ հույս կապել չարժե՝ հայկական կողմն իր գործողություններով պետք է կարողանա լուծում տալ խնդրին:
Այս միջադեպը կոնկրետ առիթ է, որ Շառլ Ազնավուրը գործով արդարացնի իր նշանակումն այդ պաշտոնում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet