▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս պահին ունենք մոտ 100 ազատ մահճակալ. ընթանում են ծավալման աշխատանքներ. Նախարարը՝ կովիդի իրավիճակի մասին

Դիտեք նաև՝ 

Այսօր՝ մարտի 11-ին, կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ երկարատև ընդմիջումից հետո կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ է գրանցվել՝ 700-ից ավելի:

«Ցավով պետք է նշեմ, որ երկարատև ընդմիջումից հետո մենք կորոնավիրուսի մեկօրյա նոր դեպքերի էական աճ ունենք. 700-ից ավելի»:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առկա իրավիճակը.

«Այս պահին ունենք ծավալված 9 բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են կովիդ պացիենտներին, և մոտ 100 ազատ մահճակալ ունենք: Այս պահին էլ ընթանում են ծավալման աշխատանքներ, բայց ուզում եմ զգուշացնել, որ մահճակալների թիվն անսպառ չէ և պետք է ամեն ինչ անել, որ հիվանդների թիվն ավել չլինի մեր ունեցած կարողությունների և չունենք էլի պացիենտներ, որոնք տանը կմնան և հնարավորություն չեն ունենա հոսպիտալացվելու»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին