▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այս վտանգավոր թեզին չեն ընդդիմանում Արցախի իշխանությունները». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան հիմնահարցի անկյունաքարն ինքնորոշման իրավունքի իրացումն է և ոչ թե անվտանգությունը:

Տևական ժամանակ է՝ Հայաստանի նոր իշխանությունները շրջանառության մեջ են դրել մի թեզ, ըստ որի՝ Արցախի հիմնախնդրի անկյունաքարը ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացումն է, այլ` անվտանգության ապահովումը:

Այս վտանգավոր թեզին կարծես թե չեն ընդդիմանում նույնիսկ Արցախի իշխանությունները: Ինչո՞ ւ է այս թեզը վիճելի և վտանգավոր, փորձեմ ներկայացնել ստորև:

Այսպես, Արցախի ժողովրդի պայքարը պայքար է ինքնորոշման, այսինքն՝ անկախ ապրելու համար է:

Այն ամենևին տարածքային վեճ չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

Անվտանգության ապահովումը, իհարկե, կարևոր է, բայց հարցի անկյունաքարը չէ:

Մի պահ պատկերացնենք, թե միջազգային հանրությունը տալիս է արցախահայության անվտանգության կայուն և երկրատև իրավական երաշխիքներ Ադրբեջանի կազմում, ի՞նչ է այս իշխանությունները համաձա՞յն են նման սցենարի հետ: Մի առիթով ասել եմ, որ 1993-ին չեխերն ու սլովակները միմյանց անվտանգությանը չէին սպառնում, բայց օգտվելով ինքնորոշման իրավունքից, հռչակեցին երկու առանձին անկախ պետություններ՝ Չեխիա և Սլովակիա:

Հետևաբար, ակնհայտ է, որ Արցախի հարցի անկյունաքարն ինքնորոշման իրավունքի իրացումն է:

Եվ ուրեմն՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին