▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր 2000 դրամով վաճառված ձվերը բրենդային ֆիրմաների ձվեր են. ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ է հարուցել ձու արտադրող ընկերությունների նկատմամբ: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Նրա խոսքով` իր ասածն իրականացել է և ձվի գինը իջել է. «ՀՀ-ում խոշոր տնտեսվարողներն օրական շուրջ 860-900 000 ձու էին բաց թողնում, բացթողնման գինը դարձավ 62-64 դրամ»:

Հարցին՝ Կենտրոնի որոշ տարածքներում այսօր 2000 դրամով ձվի վաճառք է եղել, Գևորգյանը պատասխանել է, որ այդ 2000 դրամով վաճառված ձվերը Զատկից առաջ էլ են թանկ վաճառվել, «բրենդային ֆիրմաների» ձվեր են:

Գևորգյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք գործ ունենք սաբոտաժի հետ, ասել է. «Եթե սաբոտաժ ասելով հասկանում ենք արհեստական դեֆիցիտը, ապա այո, դա վարկածներից մեկն է, որը քննարկվում է»: 

Դիտեք նաև՝ 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին