▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր կայանալիք միջոցառումները ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել

Գամեք ինձ պատին, բայց… Երևանում այսօր կայանալիք միջոցառումները ոչ մի դեպքում չի կարելի հետաձգել (Ես հասկանում եմ, որն է ձեր հետաձգելու պահանջի կարևորը պատճառը, բայց նյութը կարդացեք մինչև վերջ): Մենք պետք է ցույց տանք աշխարհին՝ հատկապես մեր կորուստներից ուրախացող թշնամիներին, որ ուժեղ ենք ու կագնուն՝ նույնիսկ երբ մեզ մեջքից ու շատ ցավոտ են հարվածում: Հատկապես, երբ երեխու կյանքին էլ վտանգ չի սպառնում, իսկ մարդասպան անասունը ձերբակալվելա: 
Իսկ ինչպես երեկ նկատեցի ու նշեցի շարք հեռուստաընկերություններ չեղյալ էին հայտարարել հումորային-ժամանցային հաղորդումները, ապրեն իրանք: Լիքը կայքեր իրենց շատ լավ դրսևորեցին՝ զերծ մնալով խուճապ ու ապատեղեկատվություն տարածելուց, իրանք էլ ապրեն:
Արդեն բնականոն կյանքին վերադառնալու ժամանակն է…Ինչ էլ անենք, թեկուզ գլուխներս պատով տանք՝ կորուստն անդառնալի է, իսկ մենք պիտի ապրելով ու միասին լինելով հաղթենք թշնամուն ու թշնամի դարձած հանցագործներին:
ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին