Արդեն տեղեկացրել ենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) երեկ գաղտնազերծել է շվեյցարական HSBC բանկի հաճախորդների ցուցակները և հաշվեհամարները, ըստ որի`շվեյցարական հաշիվներից ամենախոշոր չափի դոլարային գումարների արտահոսք գրանցած երկրների շարքում հայտնվել է նաև Հայաստանը. ցուցակում ՀՀ-ն 146-րդ հորիզոնականն է զբաղեցնում,իսկ խոշոր չափի հաշվեհամար ունեցող անձանց շարքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն է:
Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է ներկայացրել` նշելով , որ Մայր Աթոռի հաշվեհամարները մշտապես գրանցվել են Ամենայն Հայոց Հայրապետների անունով:
Լրագրող Մկրտիչ Իսրայելյանն այս առիթով գրել է.
«Լավ հիմա, ասենք թե հավատացինք, որ Շվեյցարական բանկում գաղտնազերծված բանկային հաշիվը եկեղեցունն է եւ անձնական հաշիվ չէ: Բա այ եկեղեցի ջան, էդ ավելի քան 1 մլն դոլարը ու՞մ, կամ ինչի համար եք պահում «ջհուդամասսոնական» բանկերում, երբ սեփական երկրում հարյուրավոր երեխաներ փող չուենանլու պատճառով չեն կարողանում բուժվել եւ ոչ միայն տառապաում են տարբեր հիվանդություններով,այլեւ մահանում են: Բոլորս ենք տեսնում, թե երեխայի կյանքը փրկելու համար օրական քանի հայտարարություն է տարածվում համացանցում: Բա էդ փողը էլ որ օրվա համար եք պահել: Էլ ինչ պետք ա ավելի կարեւոր լինի, քան երեխայի կյանքի փրկությունը»: