nrnak.com-ը գրում է, որ տարեցտարի հայերն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն սկսում են նշել ավելի յուրօրինակ կերպով. քիչ-քիչ ետին պլան են ուղարկում ավանդականը՝ կերուխումն ու կալորիայով հարուստ ուտեստները: Որոշ հայ ընտանիքներ ավելի նպատակահարմար են գտնում նոր տարին դիմավորել օտար երկրներում, օրինակ՝ Միջերկրական ծովի ավազուտ ափին՝ արևի տաք շողերի տակ, քան երևանյան արբշիռ թոհուբոհում՝ հարյուրհազարավոր դրամներ ծախսելով:
Այս տարի նույնպես բազում հայեր Նոր տարին դիմավորեցին Հայաստանից հազարավոր կիլոմետրերով հեռու: Բայց, ցավոք սրտի, մի քանի տասնյակի հասնող մեր հայրենակիցների համար տարին սկսվեց այնքան էլ ոչ հաճելի կերպով: Խնդիրն այն է, որ դեկտեմբերի 31-ին Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ հանգստյան գոտի մեկնող հայերի մի մասը, «Բագրատ տուր» տուրիստական գործակալության կասկածելի գործունեության արդյունքում,Նոր տարին դիմավորեց ոչ այնտեղ, որտեղ ծրագրել էին:
Մանրամասները ` սկզբնաղբյուր կայքում