▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն առաջինն  են դիմավորել հաղթանակած «Արարատ- Արմենիային»

Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»:

 Երկրի առաջին դարպասները հատած ֆուտբոլի հայկական թիմին ջերմորեն ողջունել են մաքսային ծառայության աշխատակիցներն, ինչն իր հերթին ոգևորել է մարզիկներին: Մաքսատան աշխատակիցները հաջողություն են մաղթել հաղթանակած թիմին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ հայկական թիմը վրացական «Սաբուրթալոյի» դեմ մրցավեճում Թբիլիսիում երկու անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը՝ դուրս է եկել ԵԼ-ի փլեյ-օֆֆ փուլ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին