▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքուն ակնհայտորեն գնում է սադրանքների. Երևանը զգուշացնում է

Ադրբեջանական կողմը Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին ակնհայտորեն գնում է սադրանքների՝ ՀՀ պետական սահմանին առաջացնելով լարում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանական կողմին զերծ մնալ սադրանքներից և մեր կողմից նշում, որ սադրանքները անպատասխան չեն մնա, սակայն նիստից հետո»,- ասված է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Տավուշում երեկ գիշեր և այսօր վաղ առավոտյան հակառակորդը տարբեր տրամաչափի զենքերից կրակել է մի քանի գյուղերի և մարտական դիրքերի ուղղությամբ։ «Պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- հայտնել էր ՊՆ մամուլի ծառայությունը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին