▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բավական էր մի զանգ, որ կամազուրկը նրա ուզած որոշումն ընդուներ»

Ազգային ժողովրդավարների դաշինքը կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՊԿ-ի և ստի ու կեղծիքի մեջ թաղված ՔՊ-ի մասին

Պատերազմի ժամանակ և հետո սահմանային ագրեսիայի միջադեպերի հետ կապված մենք բազմիցս փորձել ենք ստանալ ՀԱՊԿ-ի աջակցությունը, սակայն միշտ էլ ապարդյուն: Կարծում եմ հիմա բոլորն են հստակ հասկանում, որ Կրեմլի կողմից այլ նպատակներով է ստեղծվել այդ կազմակերպությունը: Նրա միակ խնդիրն այն է, որ փորձեն ուժի կիրառմամբ ամենուր պաշպանվել գունավոր հեղափոխություններից, հնարավորինս պաշտպանել իշխանություններում ծվարած բռնապետներին:
Ես հիմա կամաց, կամաց սկսում եմ համոզվել, որ Նիկոլը վաղուց էր ընկել Կրեմլի ճանկը: Նրա դեմ կարծում եմ այնպիսի վարկաբեկիչ նյութեր են հավաքել, որ դրանց հիշատակումն անգամ բավարար կլինի: Դրա համար է կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը այն ժամանակ «մերժիր Սերժին» գործընթացին չխանգարեց: Դրա համար է Պուտինը ամեն կերպ նպաստում, որ այս «հեղափոխականը» շարունակի աթոռը պահել: Ժողովրդավարի դիմակ հագած մարդը նրան շատ ավելի օգտակար կլինի:
Եւ իրոք, բավական էր մի զանգ, որ այդ կամազուրկը ամեն ինչ մոռացած, առանց հապաղելու իբրև ՀԱՊԿ-ի նախագահ նրա ուզած որոշումը ընդունի: Եւ դա էլ դեռ քիչ էր հրաման տա Հայ զինվորներ ուղարկել Ղազախստան, որ օգնեն խեղդելու համաժողովրդական ընդվզումները:
Վերջում ուղում եմ հռետորական մի հարց տալ ՔՊ պատգամավորներին՝ լավ, չեք զզվում Ձեր առաջնորդից: Դուք էլ ինչ ունեք, որ այդպես ստրկաբար ծառայում եք նրան»:

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին