▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղանիս-Ոսկեպար ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից բեռնատար մեքենա է գնդակոծվել

Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածում ադրբեջանական մարտական հենակետերից գնդակոծել են բեռնատար մեքենայի, որի արդյունքում վնասվել են մեքենայի անիվները և շարժիչը: Ազգությամբ օսեթ վարորդը, բարեբախտաբար, չի տուժել: Ներկայում գյուղում իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան: 
Հարգելի լրագրողներ, խնդրում եմ այլևս այս հարցով չզանգահարել: 
Կանխավ շնորհակալ եմ:


Հարգանքներով՝
Նարեկ Սահակյան
Բաղանիս համայնքի ղեկավար

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին