Բաղրամյան պողոտայում այս պահին իրավիճակը լարված է։ Հանրահավաքում, Վազգեն Մանուկյանի՝ ԱԺ շենքը շրջափակելու կոչից հետո, երբ քաղաքացիները փորձեցին փակել ԱԺ մուտքերը, ոստիկանները խոչընդոտեցին, ինչից հետո իրավիճակը լարվեց։

Այս պահին քաղաքացիների և ոստիկանների միջև հրմշտոց և քաշքշուկ է։
«Ոստիկանությունը դիմում է սադրանքի»,- հայտարարեցին ցուցարարները։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Ազգային ժողովը պետք է փակ պանեն, որովհետև խորհրդարանի աշխատակիցներն այստեղ անելիք չունեն։ Նա կոչ արեց վրաններ տեղադրել ԱԺ մուտքերի մոտ։
Դիտեք նաև՝
Ուղիղ միացումը՝ A1+-ի


