▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բայց դուք ի՜նչ էժանագին PR-իստ եք․ չտես, գռեհիկ ու անբարոյական»․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բայց դուք ի՜նչ էժանագին PR-իստ եք․ չտես, գռեհիկ ու անբարոյական:
Երեկ Մայրության տոնին, իրենց ու մեր իրավունքների համար պայքարող հայ կանանց գետնաքարշ ու վայրենաբարո քարշ տվեցիք ոստիկանություն, ու նույն օրը կառավարության շենքի առջև տեղադրում եք «Անվախ աղջկա արձան» վերնագրվող «մշակութային այլանդակությունը»։
Մեղք է․ էս անճոռնի դատարկությունը արձան մի կոչեք։
Երեք տարի երկիրն այսպիսի կիթչի վերածեցիք․ ինչի դիպաք՝ ավերեցիք։ Ձեզ համար կարևորը ցուցանակն է, բուտաֆորիան, սուտը․․․»։

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին