Հարգելի ընկերներ, այն ինչի մասին հիմա կպատմեմ ձեզ այնքան անհավանական է, որ ինքս էլ այսօր 10 րոպե Բիլայնի օպերատորի հետ զրույցում մոտ 5 անգամ ճշտել եմ, ասելով. "այսինքն ես ճիշտ եմ չէ հասկանում, որ..." ու ամեն անգամ ստացել եմ դրական պատասխան և առաջարկ դիմել բողոքների բաժին, եթե ունեմ բողոք կամ առաջարկ, այսինքն եթե ինձ ձեռք չի տալիս այն, որ ինձ, իմ ընկերուհուն և վստահաբար էլի հազարավոր մարդկանց Բիլայնը արդեն ամիսներ է ինչ թալանում է և այդպես էլ կշարունակվեր, եթե ընկերուհիս պատահական չնկատեր այս անհեթեթ ծրագրային սխալը: Ուրեմն պատմեմ, թե ինչի մասին եմ խոսում: Գոյություն ունի "Remix" սակագնային փաթեթ, որի պայմանների մեջ ասվում է, որ եթե դու լիցքավորում ես քո հաշիվը միանվագ 1.000 և ավելի դրամով, ապա քեզանից պահվում է 300 դրամ, որի դիմաց դու 14 օր խոսում ես անվճար ցանցի ներսում և 1.000 անվճար SMS գրում կրկին ցանցի ներսում: Շատ շահավետ պայմաններ են, կարծում եմ շատերն են սա ընտրել: Իսկ հիմա ամենահետաքրքիրը: Պատկերացրեք, որ դուք գնում եք 3 հատ 1.000 դրամանոց լիցքավորման քարտ (ինձ հետ հաճախ է լինում այդպես, երբ չկա մոտիկ TelCell) և հերթով լիցքավորում դրանք: Ըստ տրամաբանության, ինչ կարող է կատարվել այդ ժամանակ: Կարծում եմ հնարավոր է 2 տարբերակ.
1. Այդ 300 դրամը պահվում է միայն առաջին լիցքավորված 1.000 դրամից, քանի որ 14 օրվա այդ ծառայությունը արժե 300 դրամ և դու այն վճարում ես:
2. Ամեն լիցքավորված 1.000 դրամից պահվում է 300 դրամ և անվճար խոսելու օրերի թիվը գումարվում է (այս դեպքում 14+14+14=42):
Իսկ ինչ է կատարվում իրականում: Իրականում ամեն լիցքավորված 1.000 դրամից պահվում է 300 դրամ, բայց օրերը մնում են նույնը, այսինքն տեսականորեն եթե դու լիցքավորես 100 հատ 1.000 դրամանոց քարտ, ապա հաշվիդ վրա կունենաս 70.000 դրամ և այն 14 օր անվճար ներցանցային րոպեները, որոնց համար վճարել ես լիցքավորելով առաջին 1.000 դրամը: Բիլայնի օպերատորի խոսքերով, այդպես է գրված ծրագիրը... Հիմա հարց ա առաջանում, Բիլայնը էտքան չկա որ էտ հիմար բագը ուղղի, թե ձեռք ա տալիս օրեկան մի քանի հարյուր հազար դրամի թալանել ոչինչ չկասկածող բաժանորդներին: Մի շատ քիչ հավանական տարբերակ էլ կա, որ այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այս բեսպրեդելի համար տեղյակ չեն որ տենց բան կա... Ցանկացած տարբերակում խորհուրդ եմ տալիս ընկերությանը վերահաշվարկ կատարել և վերադարձնել մարդկանց այդ տասնյակ հազարավոր 300 դրամները, ամոթ է:
Հ.Գ. բոլոր իմ ՖԲ ակտիվ ընկերներին խնդրում եմ տարածել այս ինֆորմացիան, եթե ոչ ռեպոստի, ապա առնվազն սեփական խոսքերով և ավելի կարճ: