▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

BetConstruct-ը ճանաչվել է The International Gaming Awards-ի հաղթող

 

Հայաստանում հիմնված և խաղերի համաշխարհային շուկայում առաջատար դիրքեր գրաված BetConstruct ընկերությունն այս տարի ևս դատարկաձեռն չի վերադարձել Լոնդոնում տեղի ունեցող ամենամյա The International Gaming Awards-ից: Այս անգամ BetConstruct-ը շուկայում առաջատար ընկերությունների՝ Playtech, NetEnt, Microgaming և Scientific Games հետ մրցապայքարում հաղթող ճանաչվեց տարվա «The Technology Provider/Supplier» (Տեխնոլոգիաների Մատակարար) անվանակարգում:
«Աննկարագրելի զգացողություն է՝ ընտրվել խաղային ոլորտում տեխնոլոգիաների լավագույն մատակարար շատ խստապահանջ փորձագետների կողմից,- ասաց BetConstruct-ի գործադիր տնօրեն Վահե Բալուլյանը:
2015-ի Լավագույն Նորարար մրցանակին արժանանալուց հետո այս մրցանակն ունի մեզ համար է՛լ ավելի մեծ նշանակություն: Այն արտացոլում է մեր ընկերության հանձնառությունը՝ամեն կերպ աջակցել մեր գործընկերներին հասնել նորանոր հաջողությունների և գերազանցել իրենց ունեցած ակնկալիքները»:
Ավելի քան 60 երկներից մոտ 140 ընկերություններ սպասարկող BetConstruct-ը Հայաստանում իր տեխնոլոգիաները տրամադրում է բացառապես Vivaro ընկերությանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին