▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԲՀԿ-ն լքածների թեման էական չէ. Տիգրան Ուրիխանյան

ՀՀԿ-ԲՀԿ առճակատումից և դրան հաջորդած ՀՀԿ եւ ԲՀԿ առաջնորդների հաշտեցումից հետո աննախանձելի իրավիճակում հայտնվեցին շաբաթվա ընթացքում մեկը մյուսի հետևից ԲՀԿ անդամությունից հրաժարված պատգամավորները:

Հիշեցնենք, որ շաբաթվա սկզբին ԲՀԿ կուսակցությանն անդամակցությունը դադարեցնելու մասին դիմումներ են ներկայացրել ԲՀԿ-ականներ Արագած Ախոյանը, Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), Մելիք Մանուկյանը (Շշերի Մելո), Գրիգորի Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ) և Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Asekose.am-ի հարցին, թե իրադարձությունների նման զարգացումից հետո, արդյո՞ք վերոնշյալ պատգամավորները զղջում են իրենց քայլի համար և որևէ խոսակցություն եղել է նրանց՝ Նախկին և ներկա ԲՀԿ-ականների միջև, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, կուսակցության մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ ինքը որևէ մեկի հետ զրույց չի ունեցել.

«5-րդ օրն է արդեն շատ բացահայտ ներկայացնում եմ կարծիք ու դիրքորոշում, եթե որևէ մեկի համար որևէ բան պարզ չէ, ուրեմն չկա ցանկություն ընկալելու, առաջարկում եմ որպեսզի սպասեն ժամանակի ու գործողությունների ընթացքին»:

ԲՀԿ մամլո խոսնակը տեղեկացրեց նաև, որ  այս թեման ինքը էական չի համարում և որևէ տեղեկություն չի հավաքում այս թեմայով:

«Ինձ ավելի շատ հետաքրքրում են մարդիկ, ովքեր չնայած դժվարին, ծանր ու ցնցումային վիճակին, մնացել են, մնում են ու շարունակելու են մնալ գաղափարի և հանրային շահի կողմնակիցը, մնացածը ես համարում եմ քննարկման համար ոչ արժանի իրադարձություններ»,-ընդգծեց Ուրիխանյանը:

Նշենք, որ Արագած Մխոյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ ԲՀԿ-ն լքելու համար ինքը բնավ չի զղջում, քանի որ իր որոշումները պահի տակ չի կայացնում և գործունեությունը շարունակելու է որպես անկուսակցկան, անկախ պատգամավոր:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին