▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բիոպարոքս» դեղի շրջանառությունը դադարեցվել է

Հիմք ընդունելով «Լես Լաբորատոիրես Սերվիե» դեղագործական ընկերության գրությունը, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2016 թվականի ապրիլի 21-ի թիվ 0101069616 եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 22-ի թիվ 1213-Ա հրամանով դադարեցվել և անվավեր է ճանաչվել «Բիոպարոքս, (ֆուզաֆունգին)» դեղի բոլոր խմբաքանակների շրջանառությունը: Նախարարի հանձնարարականով` տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին